Եթե ԱՄՆ-ն Սիրիայից հեռանա, կոալիցիան չի մնա

Եթե ԱՄՆ-ն Սիրիայից հեռանա, կոալիցիան չի մնա

ԱՄՆ եվրոպական դաշնակիցները հայտարարել են, որ եթե Միացյալ Նահանգները հեռանա Սիրիայից, իրենք չեն շարունակի մնալ, ինչպես խնդրել է Թրամփի վարչակազմը։Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Այլ խոսքով եվրոպական պետությունները չեն թողնի իրենց զինվորական հավաքակազմերը որպես դիտորդներ Սիրիայում։ Այս որոշումը կայացրել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Գերմանիան, թեեւ Գերմանիան իր սեփական զորակազմը չունի Սիրիայում եւ մասնակցում է դաշինքի կազմում։ Ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ խորապես մտահոգված է Թրամփի վարչակազմի այդ մարտավարությամբ, իսկ բրիտանական ԱԳ նախարար Ջերեմի Հանթն էլ հայտարարել էր, որ ամերիկյան զորակազմը բրիտանականով փոխարինելու որեւէ հեռանկար չկա։