Բայդենը երդմնակալության հաջորդ օրը Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի

Բայդենը երդմնակալության հաջորդ օրը Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ծրագրում է տասնյակից ավել հրամանագրեր ստորագրել, այդ թվում՝ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու և գերազանցապես մահմեդական երկրներ ուղևորության արգելքի վերացման մասին հրամանագրերը, ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Ռոն Քլեյնի տարածած հաղորդագրությանը հղումով գրում է CNN-ը։