Այս մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը․ Հայկ Սարգսյանի գործով տուժող

Այս մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը․ Հայկ Սարգսյանի գործով տուժող

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստին պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց ապացույցների հետազոտման կարգը փոխել եւ հրապարակել գործով տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանի դիմումը՝ ուղղված ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Դավիթ Սիմոնյանը իր դիմումում, մասնավորապես, գրել է․ «Հարգելի պարոն ոստիկանապետ, հետեւելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ, ուզում եմ հայտնել Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի որդու կողմից շենքի առաջին հարկում իր մոտ պահվող զենքով, գտնվելով թմրանյութի տակ, մեկ անգամ կրակեց ինձ վրա։ Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, եւ տեսնելով ինձ արյունով, Հայկոն ասեց՝ ես էի, եւ ինձ տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին։ Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկաններտը, ես էլ վախից գրեցի, որ ինձ վրա կրակել է Արթուրը։ Այս ամենի մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը, տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին բաց թողեցին։ Տասը տարի վատառողջ լինելով՝ դառել եմ ինվալիդ, պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»։

Տուժող Դավիթ Սիմոնյանը նշեց, որ որեւէ պահանջ եւ բողոք չունի եւ չի ուզում նիստին ներկա լինել՝ զբաղվածության պատճառով։ Դատարանը նշեց, որ մյուս նիստին կարող է ներկա չլինել, անհրաժեշտության դեպքում իրեն տեղյակ կպահեն։