Քննարկել են կոմպոզիտորների դիլիջանյան ստեղծագործական տան վերականգնման ու զարգացման հեռանկարը

Քննարկել են կոմպոզիտորների դիլիջանյան ստեղծագործական տան վերականգնման ու զարգացման հեռանկարը

Նախօրեին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եղել են Դիլիջանում եւ քննարկել Կոմպոզիտորների դիլիջանյան ստեղծագործական տան վերականգնման ու զարգացման հեռանկարը։ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։

Այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իմ քայլը» հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով մշակել և իրականացնել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման և զարգացման համապարփակ ծրագիր: Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում արդեն հաջորդ տարի ստեղծագործական տան համերգասրահում կանցկացվի Լյուդվիգ Վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջազգային փառատոն: