Փաշինյանը որոշել է կանգնել Հաագայի դատարանի առջեւ՞

Գոնե ես դժվարանում եմ մտաբերել թեկուզ մի տարեսկիզբ, երբ հունվարն էլ դեռ չավարտված, ոչ թե մի, այլ մի քանի ռեզոնանսային, որոշ դեպքերում նույնիսկ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանի համար, ընդսմին՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական։
Դրական կարեւոր իրադարձությունը, որ պատմական բնույթ ունի եւ զգալիորեն կանխորոշում է Հայաստանի ապագան, Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերություն հռչակումը եւ կանոնադրության ստորագրումն էր։ Սա, թերեւս, ՀՀ անկախության հռչակումից մինչ այս պահը եղած Հայաստանի մեծագույն արտաքին քաղաքական ձեռքբերումն էր, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի տարում կհանգեցնի ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի՝ ԱՄՆ ռազմաբազայով փոխարինվելուն, Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելությունից բացի նաեւ ԵՄ սպառազեն-խաղաղապահ առաքելություն տեղակայելուն եւ մինչեւ 2030թ․ Հայաստանի (մեծ հավանականությամբ՝ նաեւ Վրաստանի)՝ եվրո-ատլանտյան կառույցներին ինտեգրվելուն։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ստորագրված փաստաթղթի մասին առաջիկայում դեռ շատ կխոսվի։
Տարեսկզբին արձանագրված երկրորդ նշանակալից դրական զարգացումը ԵՄ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի նորընտիր Բարձր ներկայացուցչի՝ Կայա Կալասի կողմից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) մանդատը 2 տարով երկարաձգելու առաջարկի մասին հրապարակային տեղեկացումն էր։ Իհարկե, Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումների էությունն ու տրամաբանությունն ընկալող ցանկացած մարդու համար էլ պարզ էր, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվելու է։ Այլ բան լինել չէր կարող։ Մեծ հավանականությամբ, EUMA-ի մանդատը նաեւ ընդլայնվելու է թե´ քանակական, թե´ ֆունկցիոնալ առումով, եւ Կանադայի օրինակով ԵՄ կազմից դուրս նոր երկրներ են առաքելությունում ընդգրկվելու։ Բայց որքան էլ ոմանց դա պարզ էր, երկրի քաղաքական ու լրատվական դաշտում առկա մի զանգված էլ ռուսական աշխարհընկալման ազդեցության ներքո դեռ անցյալ աշնանից պատկերացրել ու տարածում էր, թե EUMA-ն հեռանալու է։ Սխալվեցին։
Առհասարակ, ռուսաց լեզվով ու ռուսական ռակուրսից միջազգային զարգացումներին հետեւող անձը կարո՞ղ է որեւէ զարգացում ճիշտ պատկերացնել։ Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ ճիշտ պատկերացման եւ դատողության համար նախ ճիշտ տեղեկացվածություն է պետք։ Ով է ճիշտ, ով՝ սխալ, կյանքն է ցույց տալիս՝ նորից ու նորից ընթանալով բոլորովին այլ կերպ, քան ռուսական ազդեցության կրողներն են պատկերացնում։ Ցավալին միայն այն է, որ մինչեւ ռուսական ռակուրսից աշխարհն ընկալողների՝ անկումային կանխատեսումներ ու ապրումներ գեներացնող հերթական լրատվաքաղաքական փուչիկը պայթի, այն հասցնում է անիմաստ ու անտեղի ազդել շարքային հայաստանցիների առողջության եւ հոգեվիճակի վրա։
Այլ հարց, որ, բարեբախտաբար, Հայաստանի լրատվական-քաղաքական դաշտի, ներառյալ՝ իշխանության, ճիշտ կամ սխալ պատկերացումները Հայաստանի, Մերձավոր Արեւելքի, Արեւելյան Եվրոպայի գործընթացների մասին վերջնահաշվում որեւէ շոշափելի ազդեցություն չունեն ո՛չ այդ գործընթացների վրա, ո՛չ էլ դրանցում Հայաստանի ներգրավման։ Դիցուք, ես բացարձակապես չեմ հավատում, որ 2024-ի դեկտեմբերից առաջ ՀՀ իշխանությունում տեղյակ են եղել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնություն ու կանոնադրություն է ստորագրվելու։ Մինչդեռ որ պահին ԱՄՆ-ի անխոչընդոտ հաղթարշավը Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում անհրաժեշտ դարձրեց նման փաստաթուղթը, անգիտակից ու изгой Փաշինյանի գործոնն անգամ չխոչընդոտեց, որ ահռելի զբաղվածության մեջ գտնվող ԱՄՆ հեռացող վարչակազմը փաստաթուղթը կազմի եւ ՀՀ-ի հետ ստորագրի՝ իրագործումը պատվիրակելով ԱՄՆ հաջորդ վարչակազմին։
Թե ինչ աստիճան է Փաշինյանն անձամբ բացակա եղել եւ շարունակում բացակա մնալ ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական համագործակցության կանոնադրության կազմման, բանակցման, ստորագրման, իրագործման գործընթացից, սպառիչ երեւում է այն զավեշտից, որ նման քաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակության փաստաթղթի մասին խոսելու, այն քաղաքացիներին ներկայացնելու փոխարեն Փաշինյանը՝ ողջ անմեղսունակությունն ի ցույց դրած ու ծամածռված դեմքով, հազիվ մետրոյից օգտվելու իր փորձն ու մետրոյում ունեցած «գյալաջիներն» էր հասարակությանը ներկայացնում։ Մինչդեռ եթե ՀՀ-ում իշխանության ղեկին լինեին գիտակից անձինք, օժտված բանականությամբ, նախաձեռնողականությամբ ու նախանձախնդրությամբ, որքա՜ն ձեռքբերումների կարելի էր հավակնել ընթացող գլոբալ վերաձեւումներում։
Ինչեւէ առայժմ իշխանության ղեկին նույն կոտրած տաշտակն է՝ Նիկոլ Փաշինյանը իր անհագուրդ շառլատանությամբ, ամեն խոսքից ճչացող թուլամտությամբ ու անմեղսունակի վարքով, եւ դրա արդյունքում ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության նման դրական զարգացումն էլ վայելել չի լինում, որովհետեւ Փաշինյանն անմիջապես գեներացրեց զուգահեռ բացասական զարգացում։ Առաջինը սկսեց խոսել Մինսկի խմբի լուծարման հնարավորության մասին, առանց մեկ անգամ եւս իրեն հարց տալու՝ ինչո՞ւ է ձեւավորվել Մինսկի խումբը։
Իսկ Մինսկի խումբը ձեւավորվել է՝ ապահովելու եւ երաշխավորելու արցախահայության՝ Արցախում ապրելու եւ ինքնությունը պահպանելու իրավունքը։ Այժմ եթե Իլհամ Ալիեւը մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն կատարելով էթնիկ զտման է ենթարկել եւ Արցախից տեղահանել է հազարամյակներով այդտեղ ապրած քաղաքակիրթ, սպիտակամորթ եւ քրիստոնյա բնիկ հայ բնակչությանը, որպեսզի տարածքը լցնի տափաստանային քոչվորներից սերված բարբարոս, դեղնամորթ մահմեդական զանգվածով, որոնց էթնիկ ինքնությունն անգամ անհայտ է, դրա համար Ալիեւը պետք է Հաագայի դատարանի առջեւ կանգնեցվի, ոչ թե ստալինյան ժամանակների «Չկա մարդը, չկա պրոբլեմը» սկզբունքով Արցախի հարցը փակված համարվի։
Արցախի հարցը կարող է փակվել միայն այն ժամանակ, երբ Արցախի բնիկ հայ ազգաբնակչությունը վերադարձած լինի Արցախ, եւ նրանց կյանքն ու անվտանգությունը գտնվեն միջազգային երաշխիքների ներքո՝ կուզի Ադրբեջանի գոյության պայմաններում, կուզի՝ չգոյության (Հայաստանի եւ Վրաստանի եվրա-ատլանտյան ինտեգրումից հետո կտեսնենք՝ քանի տարի Ադրբեջան գոյություն կունենա, Ռուսաստանն ու Իրանն այդ արհեստական գոյացությանը քանի տարում անհետ կասիմիլացնեն)։
Իսկ Փաշինյանը եթե Մինսկի խումբ լուծարելու մասին որեւէ բառ է արտասանում, ուրեմն հավասարվում եւ կանգնում է Ալիեւի կողքին, որպես մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկի՝ Արցախի հայության էթնիկ զտման ու տեղահանության հանցակից։ Փաշինյանը որեւէ մեկի կողմից տրված որեւէ իրավասություն չունի ո՛չ Արցախի հայությանը որեւէ ատյանում ներկայացնելու, ո՛չ էլ Արցախի հայության՝ Արցախում ապրելու իրավունքի հանդեպ ոտնձգություն կատարելու, ինչպիսին Մինսկի խմբի լուծարման խոսակցություն վարելն է։ Այդ խոսակցությունը խոսակցություն էլ կմնա, սակայն վաղը կարող է դյուրությամբ որպես մտադրություն եւ հանցակցություն վերագրվել Փաշինյանին եւ հիմք լինել Ալիեւի հետ իրեն էլ, որպես Արցախից հայության բռնի տեղահանման եւ էթնիկ զտման ոճրագործության հանցակցի, Հաագայի դատարանի առջեւ կանգնեցնելու համար։
Թե Փաշինյանն իր կյանքն ու գործունեությունն ինչպես ու որտեղ, հատկապես որ երկրի բանտում կավարտի, դժվար թե շատ մարդու հետաքրքրի։ Ամենքին հետաքրքրում է հիմնականում այն, որ այդ ձախողակն ու նզովյալը` իր ուսապարկերով, ՀՀ իշխանությունից եւ քաղաքական իրականությունից հեռացվի։ Եթե անցյալ վեց տարիների ընթացքում հայության հանդեպ Փաշինյանի ու ՔՊ-ի գործած անհաշվելի հանցագործությունները մի կողմ էլ թողնենք, հենց միայն այդ խառնակույտի սրիկայական պահվածքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվում ընթացող դատավարության հանդեպ բավական է, որ դրանց գոյությունն ուղղակի անհանդուրժելի դառնա։
ՔՊ-ական խառնակույտում չկա՞ գոնե մեկը, որի մտավոր ունակությունները թույլ տան գիտակցել, որ Արցախը եւ Ադրբեջանը եղել են հակամարտող կողմեր 30 տարի շարունակ։ Իսկ հակամարտող կողմը չի կարող լինել միաժամանակ նաեւ դատավոր։ Դատել կարող է երրորդ՝ չեզոք կողմը, հետեւաբար, պետք է ամենաինտենսիվ արշավ ծավալել ԵԽ-ից մինչեւ ԵԱՀԿ եւ ԵՄ, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ արձակվի կամ գոնե արտահանձնվի որեւէ երրորդ ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ անդամ երկրի արդարադատությանը կամ միջազգային դատական ատյանին։ Ոչ թե թույլ տրվի, որ մարդկության դեմ ծանրագույն հանցագործություններ կատարած կողմը դառնա իր հանցագործություններից մարդկանց պաշտպանած գործիչների դատավոր։
Չի էլ հասկացվում, թե կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանը, իբրեւ թե իրավաբանական կրթություն ունեցող Ալեն Սիմոնյանը, ԱԺ-ում ժամավաճառությամբ զբաղվող իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները, Փաշինյանի մերժելի կառավարության անդամներն այնքան թուլամիտ են, որ չե՞ն գիտակցում այս տարրական բանը. հակամարտության կողմը չի կարող դատավոր լինել։ Թե՞ այնքան ողորմելի են ու անձեռնհաս, որ ամբողջ մի տարի չեն կարողացել եվրոպական ու միջազգային կառույցներում պատշաճ արշավ կազմակերպել գոնե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը երրորդ երկրի արդարադատության համակարգին արտահանձնելու պահանջով։ Թե՞ այնքան բարոյազուրկ են ու սրիկա, որ այդքանն անել չեն ցանկանում։ Միայն «ցավում են»։ Զուր։ Հիմա գործելու ժամանակն է։ Կցավեն այն ժամանակ, երբ իրենք նստած կլինեն բանտերում։ Երբ ՔՊ-ականները կառավարության եւ խորհրդարանի փոխարեն բանտախցերում լինեն, նրանց ուրիշ ոչինչ չի էլ մնա անելու, բացի իրենք իրենց համար ցմահ ցավելը։ Այս պահին թող Բաքվի դատավարության ընդհատման եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը երրորդ երկրի արդարադատության համակարգի կամ միջազգային դատարանին արտահանձնելու խնդրով զբաղվեն։
Կարծիքներ