Փաշինյանը գնում, ռեստորաններում հարսանիքի է մասնակցում, բա էդ վարակը չի տարածվու՞մ

Փաշինյանը գնում, ռեստորաններում հարսանիքի է մասնակցում, բա էդ վարակը չի տարածվու՞մ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստան մեկնել ցանկացողները շարունակում են իրենց բողոքի ակցիան կառավարության մոտ, պահանջում, որ գործող իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով բանակցություններ տանեն Ռուսաստանի հետ, որպեսզի իրենք ևս կրկին կարողանան հայտնվել Ռուսաստանում, որտեղ, իրենց խոսքով, արդեն 20 տարուց ավելի է, ինչ ապրում են։ Գրել էինք, որ նրանք մինչեւ երեկո ժամանակ են տվել կառավարությանը իրենց հստակ պատասխան տալու համար։

«Փաշինյանը գնում, ռեստորաններում հարսանիքի է մասնակցում, էդ վարակը չի տարածվու՞մ, մենք ենք մենակ վարակելու մարդկանց»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ երկու առաջ «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի էր ունենում Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքը, «Հրապարակի» տեսախցիկը ֆիքսել էր, որ հարսանիքին ներկա են նաև վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Արցախից եկել էին նաեւ նախկին և ներկա նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը։