Շվեյցարիայում կանանց՝ դեմքը փակող հագուստ կրելն արգելելու համար հանրաքվե են անցկացնում

Շվեյցարիայում կանանց՝ դեմքը փակող հագուստ կրելն արգելելու համար հանրաքվե են անցկացնում

Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում, որով փոփոխություն է կատարվելու Սահմանադրության մեջ եւ արգելվելու է կանանց՝ դեմքը ծածկող հագուստ կրելու թույլատրությունը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Կանխատեսումների համաձայն, փոփոխությանը կողմ կքվեարկեն շվեյցարացիների 48-52 տոկոսը։ Չնայած սահմանադրական փոփոխությունը ուղղակի հղում չի անում իսլամին, սակայն տեղի մամուլում այս փոփոխությունը որակել են որպես մահմեդական կանանց՝ ավանդական հագուստը արգելող փոփոխություն։

Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության անդամ, այդ երկրի պառլամենտի պատգամավոր Վալտեր Վոբմանը հայտարարել է, որ շվեյցարական ավանդույթը այն է, որ Շվեյցարիայի տարածքում կանայք պետք է դեմքը բաց լինեն եւ դա հիմնական ազատություններից մեկն է։ Նա նշել է, որ դեմքը ծածկելը խորհրդանիշն է ծայրահեղական եւ քաղաքական իսլամի, որը Եվրոպայում ավելի նկատելի է եւ որը սակայն տեղ չունի Շվեյցարիայում։