Քարշ տալ անշարժը․․․

Քարշ տալ անշարժը․․․

․․․ Եթե մարդիկ առողջապահության նախարարին չեն վստահում, նրա անձի շուրջ ստեղծում են խորհրդավորության, ինչ որ անհայտ  ուժերի հետ համագործակցության  շղարշ, ինչպե՞ս կարող են նրա ձեռքից վերցնել փրկության բաժակը և խմել։ Արսեն Թորոսյանի պաշտոնավարումը՝ ի սկզբանե, վիճահարույց էր, չհիշեցնեմ կլինիկական փորձարկումների և հանրության կողմից այլ չընկալվող թեմաներով  հայտարարությունները, դրանք կաթիլ- կաթիլ հանրության մեջ ընդհանրական կարծիք են  ձևավորել և այսօր նրա հայտարարությունը՝ վերջապես. կորոնավիրուսի պատվաստանյութը լինելու է, մենք վերադառնալու ենք մեր նախկին կյանքին, մարդկանց մոտ սարսափ է առաջացնում։ Վկայություն՝ նրանց արձագանքները։ Չեն վստահում Առողջապահության նախարարին, ու ամեն խոսքի տակ դավադրություն են տեսնում։ Թե դա ինչքանով է համապատասխանում իրականությանը, ժամանակը ցույց կտա, բայց որ Արսեն Թորոսյանի միջոցով նման մեծ խնդրի լուծումը զորեղ  դիմադրության կհանդիպի, չեմ կասկածում։ Դժվար ու անհնարին կլինի, որովհետև ոչ մի նախարար իր վաստակի համար չի նշանակվել նախարար։ Նշանակվել է Նիկոլ Փաշինյանի հետ քայլ գցելու չափով։ Վարչապետի համար ահավոր ծանր է լինելու իր ետևից քարշ տալ անշարժը, որովհետև բոլորն էլ աշխատել էլ են իր շարժիչով, որը անսպառ չէ։