«Լիվերպուլի» պաշտպանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

«Լիվերպուլի» պաշտպանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

2018-19 սեզոնին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը 12 արդյունավետ փոխանցում է կատարել Պրեմիեր Լիգայում, ինչը համարվում է ռեկորդ Անգլիական Պրեմիեր Լիգայի պատմության մեջ, պաշտպանների համար։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը։

Նա այդպիսով գերազանցել է Էնդի Հինչքլիֆի ռեկորդը, որը 11 արդյունավետ փոխանցում էր կատարել 1994 սեզոնի ընթացքում եւ Լեյթոն Բեյնսի ռեկորդը 2010-11 սեզոնին, որը նույնպես 11 արդյունավետ փոխանցում էր կատարել։ Ալեքսանդր-Առնոլդը օգնել է իր թիմին հաղթել Չեմպիոնների Լիգան անցյալ տարի եւ 97 միավորով գրավել երկրորդ տեղը։ Նա արդեն անդամ է Չեմպիոնների Լիգայի եւ Անգլիայի Պրեմիեր Լիգայի սիմվոլիկ հավաքականների։