Հյուսիսային Կորեան սպառնացել է ոչնչացնել Հարավային Կորեային 

Հյուսիսային Կորեան սպառնացել է ոչնչացնել Հարավային Կորեային 

Հյուսիսային Կորեան սպառնացել է ոչնչացնել Հարավային Կորեային, եթե պարզվի, որ վերջինս կորոնավիրուսային ինֆեկցիան փորձում է տարածել Հյուսիսային Կորեայում։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յե Չժոնը, ըստ KCNA լրատվական գործակալության փոխանցման։

Վերջինս նաեւ ասել է, որ մտահոգիչ է այն, որ կորոնավիրուսը Հյուսիսային Կորեայում սկսել է տարածվել այն շրջաններից, որոնք սահմանակից են Հարավային Կորեային։