Երկու պատմություն պատմեմ

Երկու պատմություն պատմեմ

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու պատմություն պատմեմ:
Պատմություն 1
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը 2005-2006թթ գրել և պաշտպանել է թեկնածուական թեզ:
2018թ Ալեքսանդր Ազարյանը կալանքից ազատեց Քոչարյան Ռոբերտին:
2018թ օգոստոս–սեպտեմբեր ամիսներին՝ Քոչարյան Ռոբերտի ազատումից անմիջապես հետո, անհայտ մի քաղաքացի այցելել է Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ) և դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության արտագրված  լինելու վերաբերյալ տեղեկություններ հայտնել։
Դրանից հետո, ԲՈԿ-ի նախագահ Գոգյան Սմբատը Հ1–ի եթերում հայտարարեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից:
Պատմություն 2
Իմքայլական պատգամավոր Հովհաննիսյան Հովհաննեսը գրել և 2019թ պաշտպանել է դոկտորական թեզ:
2021թ օգոստոսին իմքայլական պատգամավոր Հովհաննիսյան Հովհաննեսը ստանձնեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պարտականությունները:
2021թ օգոստոսին՝ իմքայլական պատգամավոր Հովհաննիսյան Հովհաննեսի՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն համապարփակ վերլությության արդյունքում, ԲՈԿ-ից պահանջեց Հովհաննիսյան Հովհաննեսի դոկտորական թեզում գրագողության տարրեր արձանագրել:
2021թ օգոստոսին, ԲՈԿ-ի նախագահ Քեռյան Կարենը գրությամբ ազդարարեց, որ Հովհաննիսյան Հովհաննեսի դոկտորական թեզի հետ կապված բոլոր հարցերը պետք է բարձրացվեին վերջինիս թեզի պաշտպանության ժամանակ: 
Երկու պատմությունների բովանդակության մեջ տարբերություն չկա: Տարբերությունն այլ է՝
Առաջինում՝ գրագողության մեջ կասկածվում էր իշխանությունների կամքին հակառակ գնացած անձը, երկրորդում՝ իշխանության կարկառուն ներկայացուցիչը:
Առաջինում՝ գրագողության մասին ԲՈԿ-ին տեղեկացրել է անհայտ անձ, երկրորդում՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն:
Առաջինում՝ գրագողության մասին անհայտ անձը ԲՈԿ-ին ընդամենը տեղեկություններ է հաղորդել, երկրորդում՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ԲՈԿ-ին գրագողության մասին համապարփակ վերլուծություններ և փաստեր է տրամադրել:
Առաջինում՝ ԲՈԿ-ի նախագահն ասում է, որ 2006թ թեզում գրագողության տարրեր կան, երկրորդում՝ ԲՈԿ-ի նախագահը հայտարարում է, որ 2019թ թեզի վերաբերյալ դիտողությունները պետք է բարձրացվեին 2019թ՝ թեզի պաշտպանության օրը:
Ահա այսպիսի պատմություններ: Հետևություններն ինքներդ արեք: Հայաստանում ամեն ինչ քաղաքականացված է: Իսկ՝ 
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Մնացածը վաճառվում են,
Եվ բոլորն են վաճառվում»: