Լավ նշան է, որ ռուսները սկսել են մտածել այդ մասին․ Վլադիմիր Զելենսկի 

Լավ նշան է, որ ռուսները սկսել են մտածել այդ մասին․ Վլադիմիր Զելենսկի 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարը Ռուս-Ուկրաինական ճակատում կարող է դառնալ առաջին քայլը՝ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ պատերազմի դադարեցման բանակցությունների համար։ «Դա լավ նշան է, որ ռուսները սկսել են մտածել պատերազմն ավարտվելու մասին։ Աշխարհում բոլորը շատ վաղուցվանից են դրան սպասում։ Եւ ամենից առաջին իրական քայլը ցանկացած պատերազմի ավարտի համար՝ հրադադարն է»,- ասել է նախագահ Զելենսկին իր գրառմամբ։

Նա հավելել է, որ հրադադարն անհրաժեշտ է հաստատել արդեն մայիսի 12-ից եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարի հաստատմանը։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր մայիսի 15-ին վերսկսել Ստամբուլում 22 թվականից կիսատ մնացած ռուս-ուկրաինական բանակցությունները։