Կոնգրեսում սկսվել է Թրամփի իմփիչմենտ հայտարարելու հարցի քննարկումը

Կոնգրեսում սկսվել է Թրամփի իմփիչմենտ հայտարարելու հարցի քննարկումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեկնարկել է այդ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենտ հայտարարելու հարցի քննարկումը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ենթադրվում է, որ մեկ ժամվա ընթացքում կոնգրեսականները կքննարկեն նախագահին հեռացնելու հարցը, ապա արդեն երկու ժամ էլ կհատկացվի իմփիչմենտի հայտարարման քննարկմանը։ Քվեարկությունը կկայանա կեսգիշերին։ Թրամփին մեղադրում են ապստամբություն հրահրելու մեջ։