Մեծ Բրիտանիան 30 տոկոսով ավելացրել է ԱՀԿ ֆինանսավորումը

Մեծ Բրիտանիան 30 տոկոսով ավելացրել է ԱՀԿ ֆինանսավորումը

Մեծ Բրիտանիան առաջիկա 4 տարիների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կհատկացնի 340 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս մասին ՄԱԿ 75-րդ ԳՎ իր ելույթում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ըստ The Telegraph պարբերականի փոխանցման։ Այս հատկացումը 30 տոկոսով ավելին է, քան նախորդ հատկացումները, որոնք կատարում է Մեծ Բրիտանիան՝ ԱՀԿ համար։

Այս կերպ, մտադրություն կա փոխհատուցել այն բացը, որը առաջացել է ԱՀԿ բյուջեում՝ ԱՄՆ-ի այդ կառույցից դուրս գալուց եւ հատկացումները դադարեցնելուց հետո։ Միաժամանակ, սակայն անգլիական իշխանությունները հասկացնում են, որ ֆինանսավորման ավելացումը կապված է նաեւ կազմակերպության գործողություններից։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե կառույցը կգնա բարեփոխումների՝ համավարակի սկզբում հնչած քննադատությունները հաշվի առնելով։