Դեմ չեն, որ Ստալինի արձանը կանգնեցվի

Դեմ չեն, որ Ստալինի արձանը կանգնեցվի

Ռուսաստանում բնակչության մոտ կեսը՝ 48 տոկոսը աջակցում է այն գաղափարին, որպեսզի Մեծ Հայրենականում ԽՍՀՄ տարած հաղթանակի հերթական տարելիցի օրը կանգնեցնեն ԽՍՀՄ-ը Հայրենականի տարիներին ղեկավարած Իոսիֆ Ստալինի արձանը։ Այս մասին հայտնում է «Լեւադա կենտրոնը», վկայակոչելով իր կողմից իրականացրած սոցհարցումների արդյունքները։

20 տոկոսը դեմ է եղել այդ գաղափարին, իսկ 2 տոկոսի համար եղել է միեւնույնը՝ կկանգնեցնեն Ստալինի արձանը, թե՝ ոչ։ Ընդ որում, 2010 թվականին, Ստալինի արձանը կանգնեցնելու գաղափարի կողմնակիցները եղել են հարցվածների 25 տոկոսը, իսկ դեմ են արտահայտվել հարցվածների 36 տոկոսը։ Հետաքրքրական է, որ Ստալինի արձանը տեղադրելու կողմնակիցների թիվը հատկապես աճել է 18-24 տարեկանների տարիքային խմբում, հասնելով 50 տոկոսի։