Մահացած նորածնի մայրը երեխայի դին դեռ չի տեսել

Մահացած նորածնի մայրը երեխայի դին դեռ չի տեսել

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել,  անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։

«Խաբեություն է, ես երեխայիս դին չեմ տեսել, ինձ տեղեկացրեցին, որ ոչ մի լաբորոտորիայում չկա»,-աասց Հայկուհին։

Նա ամեն ինչ կասկածում է՝ սկսած օրգանների վաճառքից, վերջացած նրանով, որ իր երեխան ողջ է։

Կինը մեր զրույցի պահին ոստիկանների ուղեկցությամբ ուղևորվում էր դիահերձարան։

Հանրապետական ծննդատան տեսակետը կներկայացնենք ավելի ուշ։