Նիկոլն ընտրվեց, դա կլինի հայ ժողովուրդը վերջը. Բագրատյանը՝ Վանաձորում

Նիկոլն ընտրվեց, դա կլինի հայ ժողովուրդը վերջը. Բագրատյանը՝ Վանաձորում

Այս մարդը մի նախադասություն անգամ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել ապագայում, այս մարդը այդպես էլ մեզ չի բացատրում, թե այդ ինչպես եղավ, որ պարտություն կրեցինք։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի 4-րդ օրը Վանաձորում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար, ցուցակի առաջին համար Հրանտ Բագրատյանը։

«Նա նորից մտել է էմոցիոնալ իր վիճակների մեջ ու սկսել է կրկին բոլորին մեղադրել թալանի մեջ։ 3 տարում մի դեպք չի եղել, որ իր ասած թալանից գոնե 1 դոլար բյուջե մտած լիներ։ Բա եթե այդ երեք տարում չի մտել, հաջորդ հինգ տարում ինչու պիտի որևէ դոլար մտնի բյուջե։ Ավելին, նախկին թալանին ավելացել է մի նոր թալան, իր կնոջ ֆոնդի բյուջեն 15 մլն դոլար է ,ոնց ուզում են՝ ծախսում են։ Ինքնաթիռներ է գնել, որոնք պետք չեն, ի՞նչ իմանանք ՝ ինչքանն է վճարել, ինչքանը՝ դրել իր գրպանը։ Այսինքն՝եթե մենք քարոզարշավը վերածենք թալանի մասին բանավեճի, հավատացեք, որ ես շատ ավելի շատ բան ունեմ ասելու իրեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

«Բա եթե լավ ղեկավար ես, ինչու չես կարողանում գոնե մի կոպեկ բարձրացնես մարդկանց եկամուտները, գոնե մի կոպեկ։ Ժողովուրդ ջան, հունիսի 20-ին մենք մեր ազգը, մեր պետությունը ուղղակի պիտի ազատենք Նիկոլից, մարդ, ով անգրագետ, անկիրթ ու,կներեք արտահայտությանս համար, գեղցի մի անձնավորություն է։ Նա , ով բարձրագույն կրթություն չունի, ո՞նց կարող է երկիր ղեկավարել։ Այդ տղան  Նիկոլը, ընտրվեց, դա լինելու է հայ ժողովրդի վերջը»,- հավելեց Բագրատյանը։