Վահե Ղալումյանի քենին շնորհակալություն է հայտնում Վահե Ղազարյանին

Վահե Ղալումյանի քենին շնորհակալություն է հայտնում Վահե Ղազարյանին

Վերջին օրերին ոստիկանական անմարդկային և բիրտ ուժի կիրառման դեպքերն աննախադեպ են: Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է գերազանցել բոլոր նախկին ռեժիմներին, որոնք ոստիկանական ուժ էին կիրառում ցուցարարներին ծեծելու, բռնելու եւ ցույցերը ցրելու գործում։ Վերջին տարիներին խիստ շատացած, բարձր աշխատավարձ ստացող հաստավիզ կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայինները գերազանցում են նախկին տարիների ջարդարարներին, բայց հիմա Հայաստանը «ժողովրդավարական» երկիր է։

Այս օրերին շատերն են դատապարտում, տեղադրում ծեծող, խեղդող ոստիկանների լուսանկարները, պահանջում, որ նրանք պատժվեն։ Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր ոստիկանների անմարդկային և դաժան վերաբերմունքով հիանում են և դեռ մի բան էլ նրանց շնորհակալություն հայտնում: 

Մենք նկատեցինք, որ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի քենին` Ալլա Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին ուղղված շնորհակալական տեքստով է կիսվել: 

«Շնորհակալություն ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին Սահմանադրական կարգը պաշտպանելու համար»,- այս տեքստով իր ֆեյսբուքյա էջում կիսվել է պատգամավորի քենին:

Նշենք, որ Ղալումյանի քենին՝ Ալլա Եգանյանը Դիլիջանի ավագ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի։