Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաեւ մեր խնդիրն է․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաեւ մեր խնդիրն է․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը նաեւ հանդիսանում է մեր հարցը»։ Այս մասին, ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք-ադրբեջանական ռազմավարական խորհրդի ութերորդ նիստում։ «Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի սուվերենիտետի եւ տարածքային ամբողջականության շրջանակներում, մեր ամենամեծ ցանկությունն է»,- ասել է Թուրքիայի նախագահը։