Ավելի քան 11 ամերիկացի զինվոր տուժել է Իրաքում ամերիկյան բազաների ռմբահարման հետեւանքով

Ավելի քան 11 ամերիկացի զինվոր տուժել է Իրաքում ամերիկյան բազաների ռմբահարման հետեւանքով

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ մի քանի զինվորականի, որոնք տուժել են Իրաքում ամերիկյան բազաների ռմբահարումից, կուղարկի Գերմանիայում գտնվող ամերիկյան բուժհաստատություններ բուժման։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ավելի վաղ նշվում էր, որ այդ ռմբահարումներից տուժել է 11 ամերիկացի զինվորական, սակայն ըստ ամենայնի, այդ թիվը կարող է նաեւ լինել ավելին։ Հայտնի է միայն, որ Գերմանիա բուժման ուղարկվել են ավելի մեծ թվով զինվորականներ, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ տուժած զինվորականների թիվն ավելի մեծ է։ Չի բացառվում, որ հետազոտությունների արդյունքում պարզվի, որ այդ զինվորականների մոտ ավելի շատ տրավմաներ լինեն, քան նախնական բուժզննումն է պարզել, որի հիմքով էլ նրանք ուղարկվում են բուժման։