Չհասցրեցի ուրախանալ

Չհասցրեցի ուրախանալ

Ես արդեն ուրախանում էի, որ ՀՀ Քրեական Օրենսգրքում լրացումներ են կատարվելու հոդված 297-ում, կապված անտառների ոչնչացման, վնասման կամ բնությանը հասցված վնասի հետ։ Բարձրացրել են անտառապահների աշխատավարձները։ Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, դրանից բնությանը որեւէ օգուտ չկա։ Ինչպես գողանում էին անտառը, այպես էլ շարունաում են գողանալ։ Օրինակ, Վանաձորում,  անտառափայտով բեռնված մեքենաները անցնում են Գուգարք գյուղով եւ ոչ միայն։ Որեւէ մեկը հաշվել է, թե որքան փայտ են խլում Հայաստանում գործող բոլոր խորովածարանները։ Վանաձերում շարունակում են հատվել անտառները։

Ու երբ գրում եմ այս հոդվածը, Վանաձորում, հարավից ու հյուսիսց սարքերի լանջերին գիշեր ցերեկ հրդեհներն են մոլեգնում։ Այրվում են լանդշաֆտները, այրվում են անտառները։ Զարմանալի է, որ ոչ ոք դա չի նկատում՝  ոչ մարզպետը, ոչ բնապահպանության աշխատակիցները, ոչ ծախու էկոլոգները, ոչ հեռուստատեսությունը։  Ու այս ամենի ֆոնին վարչապետը հայտարարում է, որ պետք է տնկվի 10 միլիոն ծառ։ Տնկելը տնկեք, քամուն տվեք փողերը, սարքեք հերթական շոուն։

Պետական պաշտոնյաները չեն աշխատում, հրդեհողներին կամ վաճառողներին ոչ ոք չի բռնում։ Բնակչության հետ էլ որեւէ աշխատանք չի տարվում։ Հեռուստատեսությունները զբաղված են դատարկ խոհանոցային հաղորդումներով ու սերիալներով։ Ինչպես են ծառեր տնկելու, որտեղ։ Ահա մի օրինակ․ Ջաջուռի կիրճում ինչ որ ժամանակ ծառեր տնկեցին՝ կարմիրգրյան բույսերի տեղում։ Այնտեղ կան շատ արիդային բույսեր։ Կողքին էլ հուշարձան կա, որտեղ շատ են այցելում ազգաբնակչությունը։ Հազվադեպ կարմիրգրքյան բույսերը պոկվում են բնակչության կողմից, իսկ բուն  անառում լիքը կենցաղային եւ սիրաբանություններից հետո մնացած աղբ կա։ Նման օրինակներ կարելի է շատ բերել։ 

Ռ․ Մովսիսյան