Խնդրել են նախագահին չխառնվել իրենց ներքին գործերին

Խնդրել են նախագահին չխառնվել իրենց ներքին գործերին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է միջամտի Ֆրանսիայի ներքին գործերին։ Այս մասին հայտնում է LCI հեռուստակայանը։ Ըստ հրապարակման, սխալ է ԱՄՆ նախագահի կողմից Փարիզյան Կլիմայական կոնվենցիայի եւ «դեղին ժիլետավորների» հետ կապված հայտարարությունները, որոնք Փարիզը գնահատում է որպես միջամտություն իր ներքին գործերին։ «Ես էլ նախագահ Մակրոնն էլ ասում ենք, որ մենք չենք մասնակցում ամերիկյան բանավեճերին, եւ թույլ տվեք, որ մենք որոշենք, թե ինչպես զբաղվենք մեր ժողովրդի գործերով»,- ասել է ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։