Քոչարյանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից

Քոչարյանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից: Նրան ԱԱԾ տարածքից պետական պաշտպանության աշխատակիցները միանգամից նստեցրել են մեքենա և տարել:

Նրա պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ուր են տարել, բայց մոտ ապագայում հնարավոր է, որ հանդես գա մամուլի ասուլիսով: