Մարտի 1-ի գործի քննությունը նորից կվերսկսվի. ի՞նչ է սպասվում

Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։
Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանից։
Վճռաբեկ դատարանի կայքի համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Վճռեաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։
Կարծիքներ