Բա քո առաջնահերթությունը ո՞րն է՝ «պիլիսոս անե՞լը»

Բա քո առաջնահերթությունը ո՞րն է՝ «պիլիսոս անե՞լը»

ՀՀ-ում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցող Արարատ Միրզոյանը հայտարարում է․  «Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգ չէ»։ Ո՞նց չհարցնես՝ բա ո՞րն է  ԱԳՆ ու անձամբ քո  օրակարգը, առաջնահերթությունը՝ «պիլիսոս անե՞լը»։ Ի՞նչ սպասենք ԱԳՆ-ից։  Որ փոշծծիչի փոշին դատարկի՞ ու թեթևացած շունչ քաշի՞․․․ Հայոց ցեղասպանության հարցը Եթե ՀՀ ԱԳՆ-ի համար առաջնահերթ, օրակարգային չէ,  աշխարհի համար առաջնահերթ է։ Որովհետև ցեղասպանության ուրացումը աշխարհում  կբերի նոր ցեղասպանությունների։ Հայոց ցեղասպանությունը,  որ Թուրքիան ճանաչած լիներ, այսօր Արցախում ցեղասպանություն չէր լինի։  

Ամեն մի պետություն՝ ցեղասպանությունը ճանաչելու իր հայտարարությամբ առաջին հերթին նկատի է ունենում կանխարգելման փաստը, ցեղասպանության գործունեության ժխտումը,  կրկնությունը, շարունակությունը։ Նկատի է ունենում, որ աշխարհի ոչ մի երկրում նույն արհավիքը  չկրկնվի։ Հիմա դու եկել ու նիկոլբաշի ես բռնել՝ ցեղասպանությունը առաջնային չէ։ Իսկ ո՞րն է առաջնային՝ Արցախը, Հայաստանի սուվերեն տարածքները հանձնե՞լը։ԱԳՆ-ն կարո՞ղ է բացատրել թե ինչու ցեղասպանությունն առաջնային չէ։ Այդ բացատրությունը մի օր պահանջելու է աշխարհը, գերտերությունները, որոնք առաջնային են համարել ու ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Իսկ շատ երկրներ  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրենքներ են ընդունել։ Հետաքրքիր է՝ նրանք երբևէ կկանխատեսեի՞ն, որ ԱԳն նախարարը այդ խնդիրը համարում է  ոչ առաջնային հարց։ Կկանխատեսեի՞ն, որ զոհը՝ հանուն իր աթոռի ժամանակավոր գոյության, ցեղասպանությունը կմղի անորոշության տարածք։