Հիմա մենք գործ տվո՞ղ ազգ ենք, թե՞ ոչ

Հիմա մենք գործ տվո՞ղ ազգ ենք, թե՞ ոչ

Մի քանի «օրակարգային» հարց՝ կառավարության այսօրվա նիստը վարող մեծարգո պարոն վարչապետին․

-Պարո՛ն վարչապետ, հիմա մենք գործ տվո՞ղ ազգ ենք, թե՞ գործ տվող ազգ չենք։ Խնդրում եմ կողմնորոշվեք և հստակ  ձևակերպեք Ձեր հայեցակարգը այս մասին։

-Դուք իսկապե՞ս ուզում եք, որ ՀՀ հպարտ և դուխով քաղաքացին փոխարինի տեսչական և իրավապահ մարմիններին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, երբ ՀՀ քաղաքացիները, որոնց մեջ բազմաթիվ են ձեզ իշխանության բերած «անգրագետ պողոսները», իսկ որոնց մեջ էլ լիքն են աբիժնիկները, հանկարծ կամերաները վերցնեն ձեռքերն ու դառնան քննիչ, դատավոր, դատախազ և հարկային տեսուչ։ 

-Դուք դրա հետևանքները պատկերացնո՞ւմ եք, պարոն վարչապետ։

-Իսկ Դուք իսկապե՞ս չգիտեք՝ որն է «երրորդ անձը», որը, իրականում, երկրորդ անձը չէ։ Դուք իսկապե՞ս չեք լսել «երրորդ անձ» հասկացության մասին (հասկացողության չէ, հասկացության)։ 

-Եթե չգիտեք, հոգ չէ, կարող եք դիմել պարոն Անանյանին․ նա գրեթե ուզում էր Ձեզ հուշել՝ ինչ ասել է «երրորդ անձ», բայց չթողեցիք։ Հնարավորություն տվեք, թող Անանյանը դուխով հուշի։

-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ոսկեզօծ աթոռներ ունեցող ռեստորաններում զուգարաներն ու դրանց ունիտազները վատ վիճակում են։ Դուք այդպիսի քանի՞ ռեստորան եք այցելել, պարոն վարչապետ։ Երևանում բացի ձեր թիմակիցների սիրելի վայրերից՝ փաբերից, ուրիշ ոչ մի «օբյեկտում» զուգարանները վատ վիճակում չեն։ Դուք երևի փաբերը շփոթել եք Կենտրոնի ռեստորանների հետ։

-Եվ, վերջապես, կլինի՞ անցնեք օրակարգի հաջորդ հարցին, պարո՛ն վարչապետ։

Հ․Գ․ Մի հարց էլ՝ օրակարգից դուրս․ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը շնորհավորե՞լ եք։ Իսկ ի՞նչ նվեր եք տվել նրան։ Շնորհակալություն։