Վրաստանում վերաբացվել են լողավազաններն ու մարզասրահները

Վրաստանում վերաբացվել են լողավազաններն ու մարզասրահները

Վրաստանում վերաբացվել են լողավազաններն ու մարզասրահները, որոնց աշխատանքը դադարեցվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

РИА Новости-ի փոխանցման համաձայն, նախապայման է սահմանվել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Միաժամանակ նաեւ նշվում է, որ վերաբացումից հետո պարբերաբար տեսչական այցեր են կատարվելու, հակահամաճարակային կանոնների եւ ցուցումների պահպանման վիճակը ստուգելու համար։