Ֆեյսբուքյան նոր մենամարտ է սկսվել՝ Դավիթ Խաժակյանի և Արամ Մանուկյանի միջև

Ֆեյսբուքյան նոր մենամարտ է սկսվել՝ Դավիթ Խաժակյանի և Արամ Մանուկյանի միջև

Ֆեյսբուքում «մենամարտ» է սկսվել՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանի և Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի միջև։

Դավթի Խաժակյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան ամենժամյա գրառումների վերաբերյալ: Այդ անձը ինչպես չհասկացավ, որ ավագանու նիստերի դահլիճը այն վայրը չէ, որտեղ կարելի է կեպկայով և արևային ակնոցներով ներկայանալ, այդպես էլ չհասկացավ, որ իրենից` թե անձնապես թե ի պաշտոնե շատ հեռու է խոսելը ԼՀԿի և նրա ղեկավարի մասին: Այդ անձը քաղաքական որակումներ է թույլ տալիս ԼՀԿի հասցեին իր էջում, հաշվի չառնելով, որ հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի առաջնային օղակներից մեկի ներկայացուցիչը:

Պարոն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալին, քանզի քաղաքական պատասխանատուն դուք եք և իմ արձագանքն էլ այդ անձի վարքագծին լինելու է ուղղված իր քաղաքական պատասխանատուին` Ձեզ:

Հ. Գ. Վարչապետին լսեք և զիբիլը հավաքեք ստաստուս գրելու փոխարեն»։

Արամ Մանուկյանն էլ ֆեյսբուքի իր էջում արձագանքել է․ «Իրան փոխանցեք, որ անկախ ամեն ինչից, թե ես որտեղ կգտնվեմ ու ինչ կարգավիճակով , միշտ նույն կարծիքը կունենամ ու կարտահայտվեմ իր կուսակցական ղեկավարի մասին»։

«Երբ սերժիկից պարգև ստացածը որոշել է ինձ քննադատել»։

«Տենաս ինքը կլասիկա՞ , թե՞ կլասիկ լայթ»։