Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա ԱԺ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։
Լենա Նազարյանն առաջարկել է Գագիկ Ծառուկյանին ժամը 16։00-ի ներկայանալ նիստին։
Նշենք, որ ԱԺ խորհրդի օրակարգում արդեն ընդգրկվել է որոշման նախագիծը.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1.Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
