Բացահայտվել է «օմիկրոն» շտամի չափազանց վարակիչ լինելու գաղտնիքը

Բացահայտվել է «օմիկրոն» շտամի չափազանց վարակիչ լինելու գաղտնիքը

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամն ավելի կայուն է արտաքին միջավայրի հանդեպ, քան մնացած տարբերակները։ Դրա համար էլ, այն ավելի արագ է տարածվում, ավելի վարակիչ է։ Այս մասին հայտնում է Biorxiv-ը։

Կիոտոյի պրեֆեկտուրայի բժշկական համալսարանի մասնագետներն իրականացրել են հետազոտություններ, համեմատելով «ուհանյան», ինչպես նաեւ՝ «ալֆա», «բետա», «գամմա», «դելտա» եւ «օմիկրոն» կորոնավիրուսային հարուցչի տարբերակները ըստ կենսունակության։

Արդյունքում պարզվել է, որ «օմիկրոնը» կարող է գոյատեւել պլաստիկե իրերի վրա, մարդու մաշկին ավելի երկար ժամանակ, քան մյուս տարբերակները։ Այսպես, եթե «ուհանյան» շտամը պլաստիկե առարկայի վրա գոյատեւում է 56 ժամ, ապա «օմիկրոնը» գոյատեւում է 193,5 ժամ, այսինքն՝ մոտ ութ օր։ Մարդու մաշկի վրա այն գոյատեւում է մոտ 21 ժամ։