Մահացել է I Gotta A Feeling երգի համահեղինակը

Մահացել է I Gotta A Feeling երգի համահեղինակը

Մահացել է կոմպոզիտոր Ֆրեդ Ռիսթերը։ Նա Դեւիդ Գետտայի համահեղինակն էր։ Այս մասին հայտնում է Գետտան իր ինստագրամյան էջում հրապարակած գրառումով։ Գետտան իր գրառման մեջ հիշատակել է, թե ինչ կատարումներ են ստեղծել Ռիսթերի հետ եւ ինչպիսի փառքի ակնթարթներ վայելել, երբ դրանք ամերիկյան հիթ-շքերթներում շաբաթներ շարունակ մնացել են առաջին հորիզոնականներում։ Հայտնի է, որ Ռիսթերը երկար տարիներ պայքարել է քաղցկեղին, իսկ երկու տարի առաջ հայտարարել, որ հրաժարվում է բուժումը շարունակելուց։