Հակոբկոխյանը մտավ ռինգ ու սենսացիոն հայտարարություն արեց

Հակոբկոխյանը մտավ ռինգ ու սենսացիոն հայտարարություն արեց

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանում մեկնարկել է Բռնցամարտի Հայաստանի առաջնությունը։ Լեգենդար բռնքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը մրցաշարի անդրանիկ օրը սկանդալի է վերածել։ Նախկին մարզիկը մտել է ռինգ ու սենսացիոն հայտարարություն արել։ Նա տեղեկացրել է, որ որդու հանդեպ անարդարացի են վարվել։

«Որդուցս նախորդ տարի խլեցին հաղթանակը, երբ նա հաղթում էր Հայաստանի առաջնության եզրափակչում։ Որդիս դրանից հետո ստիպված զբաղեցրեց երկրորդ տեղը, հետևաբար հավաքականում իր տեղը չունեցավ։ Դրանից հետո ֆեդերացիան նամակ էր ուղարկել միջազգային կազմակերպությունններին, որպեսզի հասկանար, թե ինչ է կատարվում որդուս հետ կապված։ Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ֆեդերացիայի խնդիրն է, իսկ նրանք փաստորեն որոշում են ընդունել, որ որդիս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»,- ասել է Հակոբկոխյանը։