ԳԱԱ նախագահի հավակնորդ 3 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարար ձայներ

ԳԱԱ նախագահի հավակնորդ 3 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարար ձայներ

Գիտությունների ազգային ակադեմիայում վաղ առավոտից մեկնարկել են ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարների ընտրություններ: Ինչպես արդեն գրել էինք, մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել եւ լուսաբանել ընտրության ընթացքը, պատճառաբանելով, որ այն միշտ փակ է եղել ԶԼՄ-ների առաջ։

Բայց մեզ հաջողվեց իմանալ, որ նախագահի պաշտոնում առաջադրվել են 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, սակայան թեկնածուներից եւ ոչ մեկը չի հավաքել բավարարար ձայներ, ուստի այժմ ընթանում է նախագահի ընտրության 2-րդ փուլը, որին մասնակցում է առաջին փուլի արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած (32 ձայն) միակ թեկնածուն՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Նախագահի ընտրությունից հետո, այսօր պետք է ընտրվի նաեւ ակադեմիայի փոխնախագահ ու ակադեմիկոս-քարտուղար։