ԳԽ նախկին պատգամավորները «քննում» են Էդգար Ղազարյանին

ԳԽ նախկին պատգամավորները «քննում» են Էդգար Ղազարյանին

Կոմիտաս 18 հասցեում արդեն սկսվել է ՀՀ առաջին գումարման խորհրդարանի մի խումբ պատգամավորների հավաքը։ Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել է Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման նախապատրաստության շրջանակներում։ Նա օգոստոսի 23-ին հանդիպման է հրավիրել բոլոր ԳԽ պատգամավորներին, որոնց ընդունած Անկախության հռչակագրի դրույթներից այսօր Հայաստանը շեղվել է։ Այսօրվա հանդիպումը նախաձեռնել է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»-ը ՝ կոնկրետ Գեւորգ Բաղդասարյանը։ Որոշել են հրավիրել Էդգար Ղազարյանին, որպեսզի նա ներկայացնի իր ծրագիրը եւ նախկին պատգամավորները որոշեն իրենց անելիքը։ Հանդիպումը փակ է լուսաբանման համար։

Մենք տեղեկացանք, որ մասնակցում է 20 անձ։ Էդգար Ղազարյանն այս պահին ներկայացնում է իր նախաձեռնած Շարժման էությունը եւ օգոստոսի 23-ից հետո իրենց անելիքները։