ՍԴ-ն վարույթ է ընդունել Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը

ՍԴ-ն վարույթ է ընդունել  Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:

Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները: Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը: