Եւս մեկ իշխանական պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով

Եւս մեկ իշխանական պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով

Այսօր Ազգային ժողովում հրավիրված  արտահերթ նիստից բացակայում է նաեւ «Իմ Քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, ով մինչեւ պատգամավոր ընտրվելը Կոտայքի փոխմարզպետն էր։

ԱԺ-ից տեղեկացանք, որ նա եւս վարակվել է կորոնավիրուսով։ Այսպիով՝ իշխանական ֆրակցիայումվարակվածների թիվը հասավ 8-ի։ Նրանք են՝ Հայկ Գևորգյանը,Ծովինար Վարդանյանը, Հակոբ Սիմիդյանը,  Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը,Կարեն Համբարձումյանը եւ  Լիլիթ Ստեփանյանը։