Ծառուկյանի պաշտպանները քննարկում են նիստերի քարտուղարին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը

Ծառուկյանի պաշտպանները քննարկում են նիստերի քարտուղարին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը։

Դատարանը 13։30-ին հրապարակելու է որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելու է, թե ոչ։

Մենք տեղեկություն ենք ստացել, որ բացի դատավոր Մնացական Մարտիրոսյանից, պաշտպանական թիմը քննարկում է նիստերի քարտուղարին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը։

Խնդիրն այստեղ ծանուցման հետ է կապված։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է: