Տաջիկստանում թանկացել է համացանցը

Տաջիկստանում թանկացել է համացանցը

Տաջիկստանի իշխանությունները կրկնակի անգամ թանկացրել են համացանցի օգտագործման տարիֆները։ Ինչպես հայտնում է ASIA-Plus-ը, իշխանությունները հայտարարել են, որ այս քայլին գնացել են հանրության բարոյահոգեբանական առողջության պահպանումից ելնելով։ Ըստ պաշտոնական վարկածի, թանկ համացանցի դեպքում, մարդիկ ավելի գրագետ կօգտագործեն այն, որպեսզի միջոցներ խնայեն։ Մասնավորապես քիչ կտարվեն համացանցային տարբեր տեսակի խաղերով, որոնք վնասում են տեսողությունը, բթացնում ուղեղը։ Սրա փոխարեն, իշխանությունները հատկապես երիտասարդությանը խորհուրդ են տվել գրքեր կարդալ։Այսպես, եթե նախկինում մեկ գիգաբայթ համացանցը 3,5 դոլար էր, ապա այն հիմա հասել է մոտ 7 դոլարի։