Հրդեհ Խաղաղ Դոնի փողոցում

Հրդեհ Խաղաղ Դոնի փողոցում

Նոյեմբերի 16-ին, ժամը 19:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող կրպակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:26-ին, մարվել` 19:46-ին:

Այրվել են կրպակի (27 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 14 քմ) և ծղոտե տաղավարն` ամբողջությամբ (մոտ 5 քմ):