Փհենչհան 2018-ին առանց մարզագույքի մնացած մեր մարզիկը` արծաթե մեդալակիր

Փհենչհան 2018-ին առանց մարզագույքի մնացած մեր մարզիկը` արծաթե մեդալակիր

Երեկ Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարի Ոլորավայրէջքի մեկնարկում գրավեց երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալին` առաջատարին զիջելով ընդամենը 2.54 վայրկյան։

Մրցաշարին մասնակցում են նաև լեռնադահուկորդներ Արսեն Ղազարյանը, Հարություն Հարությունյանը, Ժիրայր Առաքելյանը և Մայիս Եղիազարյանը։ Վաղը մեր մարզիկները կմեկնարկեն հսկա ոլորավայրէջք ձևում:

Հիշեցնենք,որ Աշոտ Կարապետյանը այն սկանդալային մարզիկն էր, որը Փհենչհան 2018 օլիմպիադային առանց մարզագույք էր մնացել: