Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա

Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա

Սիրիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում մեծ թվով փախստականներ  Թուրքիայից վերադառնում են։ Այդ մասին հայտնում են թուրքական իշխանական լրատվամիջոցները:

Փախստականների վերադարձը Սիրիա տեղի է ունենում հիմնականում Ռեյհանլը նահանգի Չիլևգյոզու թուրք-սիրիական սահմանային անցակետից:

Ուշագրավ է, որ թուրքական իշխանական քարոզչամեքենան փախստականներին ներկայացնում է որպես Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի գործողությունների «‎զոհ»:

Թուրքիան երկար տարիներ բախվել է Սիրիայից եկած փախստականների խնդրի հետ: Փախստականներին ապաստան տալու գործոնն Անկարան օգտագործում էր Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալու համար: