Թրամփը պահանջներ ունի Ռուսաստանից և Չինաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման և նոր մարտագլխիկների վրա ծախսելու շուրջ։
«Մենք հիմք չունենք ամբողջովին նոր միջուկային զենք ստեղծելու համար, մենք արդեն ունենք այդքան շատ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, առկա պաշարը բավական է «աշխարհը 50 կամ 100 անգամ ոչնչացնելու համար», սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են նոր զենքեր արտադրել։
Միևնույն ժամանակ, միջուկային ծրագրերը խլում են գումար, որը կարող է ծախսվել «ավելի արդյունավետ բաների վրա», - նշել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները կարող են սկսվել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունների ավարտից անմիջապես հետո։ «Երբ մենք ամեն ինչ կարգավորենք, առաջին հանդիպումներից մեկը, որը ես ցանկանում եմ անցկացնել, Չինաստանի նախագահ Սի [Ծինփինի] եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է։ Եվ ես ուզում եմ ասել՝ եկեք կիսով չափ կրճատենք մեր ռազմական բյուջեն»,- ասել է Թրամփը։
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի (FAS) տվյալներով՝ Ռուսաստանն ունի մոտ 5800 միջուկային մարտագլխիկներ, այդ թվում՝ ապամոնտաժվածները, ԱՄՆ-ն՝ 5044, իսկ Չինաստանը՝ մոտ 500:
Կարծիքներ