Կայծակը խփել է տրոլեյբուսին, ուղևորներին տարհանել են կուրսանտները 

Կայծակը խփել է տրոլեյբուսին, ուղևորներին տարհանել են կուրսանտները 

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 
 
«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:

Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։