Կես շիշ խմած 180 վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից. 131 հոգի էլ զրկվել է այլ պատճառով. Փաշինյան | «Հրապարակ» 19.02.2020

Կես շիշ խմած 180 վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից. 131 հոգի էլ զրկվել է այլ պատճառով. Փաշինյան | «Հրապարակ» 19.02.2020

Տարբեր խախտումների հետևանքով 311 մարդ զրկվել է վարորդական իրավունքից։ Ֆեյսբուքյան ուղիղ թեթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով փաստին, որ նրանցից որևէ մեկը այդ իրավունքից չի զրկվել հանրապետությունում ներդրված երթևեկության բալային համակարգի արդյունքում։

«Այդ վարորդները զրկվել են կոպիտ խախտումների համար, նրանցից 27-ը՝ առանց պետահամարանիշի մեքենա վարելու,16 հոգի՝ կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու, 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափելու, 180 հոգի զրկվել է խմածության՝ 0.5 մլ-ից ավելի չափի պատճառով։ Էս 0.5 մլ-ն գիտե՞ք ինչքան է, որ երկուսով կես լիտրանոց օղի խմեն, արդյունքում երկուսն էլ կունենան խմածության աստիճան, այսինքն՝ կես շիշ խմած 180 հոգի զրկվել է իրավունքից»,-թվարկեց Փաշինյանը։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.