Փարիզը կոչ է արել Լոնդոնին մեկնաբանել «Բրեքսիտի» հետաձգումը

Փարիզը կոչ է արել Լոնդոնին մեկնաբանել «Բրեքսիտի» հետաձգումը

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը պետք է փաստարկավորված պարզաբանումներ տա կապված «Բրեքսիտի» հետաձգման հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Չպետք է «Բրեքսիտը» հետաձգվի առանց պատճառի, չպետք է ժամկետները տեղաշարժվեն զուտ հաճույքի համար, որպեսզի շարունակեն քննարկել նույն բանը»,- ասել է Լուազոն։ Նա նաեւ հավելել է, որ ԵՄ հետ համաձայնեցված համաձայնագիրը հանդիսանում է առաջնահերթություն եւ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի հետ գործարքը ենթադրում է նաեւ անցումային փուլը, որը ներառում է իր մեջ «բեքստոպ»։