600 տարվա հնության նավի մնացորդներ են հայտնաբերվել

Իսպանացի հնագետները Բարսելոնայի նախկին ձկան շուկայի տարածքում իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերել են միջնադարյան նավի մնացորդներ։ Նավը ջրասույզ է եղել, ըստ մասնագետների 15-16-րդ դդ։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Նավի երկարությունը կազմել է 10 մետր, լայնությունը՝ 5 մետր։ Այն պահպանվել է ծովի մակարդակից 5 մետր խորության վրա։ Հայտնաբերված նավի կառուցվածքը Միջերկրականի ավազանին եւ Եվրոպային միջնադարի համար տիպային է։
Հայտնաբերված նավթի փայտը եղել է չափազանց փխրուն եւ անհրաժեշտ է այն մշտապես խոնավեցնել եւ ծածկել ավազով, որպեսզի չքայքայվի։ Հետագա ուսումնասիրության համար նավն ամենայն հավանականությամբ կմասնատեն։ Մանրակրկիտ հետազոտությունից հետո այն կտեղափոխվի հատուկ շինություն, որտեղ կմշակվի ջրավերականգնողական մոմով, որ պահպանվի։ Մասնագետները հույս ունեն, որ ուսումնասիրությունը նոր տվյալներ կտա միջնադարյան նավաշինության վերաբերյալ։
Կարծիքներ