«Արսեն Բաբայանին այլ մեղադրանք է առաջադրվելու».տեսանյութ

«Արսեն Բաբայանին այլ մեղադրանք է առաջադրվելու».տեսանյութ

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրվել կամ առաջադրվելու է այլ հոդվածով մեղադրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ տեղեկություն ունի, թե Բաբայանին այլ հոդվածով է մեղադրանք առաջադրվելու՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակելու համար:

Մելիքյանի խոսքով՝ ենթադրվում է, որ ձերբակալման իրավաչափությունն ու կալանքի միջնորդությունը քննվելու է մեկ նիստով:

Ըստ իրավապաշտպանի՝ Բաբայանը քաղբանտարկյալ է:

Նշենք, որ այս պահին Կենտրոնի նստավայրի դիմաց ի աջակցություն Արսեն Բաբայանի ակցիա է տեղի ունենում:

Նշենք նաեւ, որ Բաբայանին դեռ չեն բերել դատարան, նիստ չի ընթանում:

Հիշեցնենք, որ Ա.Բաբայանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: