Մեսսին՝ Կոլումբիայի հետ խաղում Արգենտինայի պարտության մասին

Մեսսին՝ Կոլումբիայի հետ խաղում Արգենտինայի պարտության մասին

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ «գլխին մոխիր չի լցնում» այն բանի համար, որ Ամերիկայի գավաթի շրջանակներում, առաջին տուրում, իր հարազատ արգենտինական թիմը պարտվել է կոլումբիացիներին։ «Կոլումբիայի հավաքականը մեզ գոլ խփեց այն ժամանակ, երբ մենք ցուցադրում էինք մեր լավագույն խաղը։ Մենք իհարկե եզրահանգումներ կանենք, սակայն կշարունակենք կենտրոնանալ մեր սեփական խաղի վրա։ Դժվար է սկսել առաջնությունը պարտությունից, սակայն եթե կարողանանք հաղթել Պարագվային, կոմֆորտ իրավիճակ կվերադառնանք»,- «Советский спорт»-ի փոխանցմամբ ասել է Մեսսին։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2։0 հօգուտ Կոլումբիայի։