Ոստիկանները շրջափակել են Կոմիտասի անվան պանթեոնը

Ոստիկանները շրջափակել են Կոմիտասի անվան պանթեոնը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստը փակ է լրագրողների և լրատվամիջոցների համար՝ բացառությամբ օպերատորների։ Դատարանի շենքը շրջափակել են ոստիկանները, տեղակայված են ոստիկանական ուժեր։

Եթե նախկինում երկաթյա պատնեշներ տեղադրվում էին հենց շենքի դիմաց, ապա այսօր շենքի բակի մուտքի մոտ, որը հսկվում է տասնյակ ոստիկաններով։

Ուշագրավն այն է, որ այսօր ոստիկանները շրջափակել են նաև ոչ միայն  դատարանի շենքի բակը, այլև Կոմիտասի անվան պանթեոնի այգին և պատնեշներ են տեղադրված այգու յուրաքանչյուր մուտքի մոտ։ 

Ոստիկանները թույլ չեն տալիս ոչ մի անձի մուտք գործել այդ տարածք։

Նշենք նաև, որ դատարանը, ոստիկանությունը խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում