Ես նման բան չեմ ասել

Մամուլի որոշ միջոցներ, աղավաղելով իմ խոսքերը, գրել են, որ «Լեւոն Զուրաբյանը չի բացառում, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը կմիանա Հայկ Մարությանին»:
Իրականում, ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ: Երբ լրագրողը պնդել է այն հարցադրումը, թե արդյո՞ք ես բացառում եմ Մարությանի հետ համագործակցությունը, ես բառացիորեն պատասխանել եմ. «Ինչու՞ պիտի բացառեմ»: Մնացածը լրագրողների երեւակայության արգասիքն է:
Լևոն Զուրաբյան
Կարծիքներ